Լոքերներ՝ նախագծումից մինչև

Lockers: from design to

Անվտանգ, ճկուն և ինտեգրվող լուծումներ ձեր բիզնեսի համար՝ սկսած առաքման ծառայություններից մինչև հյուրանոցներ և ռեստորաններ ։

Ի՞նչ է լոքերը և ինչո՞ւ է այն արդիական լուծում

Մենք առաջարկում ենք խելացի լոքերներ, որոնք Ձեր բիզնեսին տալիս են արդյունավետ և արագ լուծումներ առաքումների կազմակերպման հարցում։ Ձեռք բերելով մեր լոքերները՝ հնարավորություն եք տալիս Ձեր հաճախորդներին ստանալ պատվերները 24/7 հասանելիությամբ։ Մենք առաջարկում ենք նախագծում, արտադրություն, տեղադրում, երաշխիք, ինտեգրում և սպասարկում։ Մեր նորարական լուծումները թույլ են տալիս նախագծել և արտադրել այնպիսի լոքերներ, որոնք շեշտակի ավելացնում են ապահովությունը, կրճատում են մաշվածությունը։

Ճկունություն և հուսալիություն

Առաքման ծառայությունները կարող են օգտագործել լոքերները առաքումների համար 24/7 ռեժիմով։

Ժամանակի և միջոցների խնայողություն

Լոքերների օգտագործումը կրճատում է ապրանքների անհատական առաքման ժամանակը և նվազեցնում է փոխադրման ծախսերը:

Տեխնոլոգիական առավելություններ

Լոքերները համալրված են առաջադեմ տեխնոլոգիաներով։ Ծրագրային ապահովումը թույլ է տալիս հեշտությամբ ինտեգրվել առցանց խանութներին և առաքման ծառայություններին։

Անվտանգություն և հուսալիություն

Լոքերները կարող են տեղակայվել բացօթյա տարածքներում, ջրակայուն են, պաշպանված արտաքին ազդեցություններից, հագեցած են մշտադիտարկման համակարգերով և խելացի կողպեքով:

Ինչո՞ւ ընտրել մեր լոքերները

Մեր լուծումները համատեղում են անվտանգությունը, հարմարավետությունը և ժամանակակից տեխնոլոգիաները։

Միշտ հասանելի

Կառավարեք ձեր լոքերները և առաքումները ցանկացած վայրից և ցանկացած սարքից։

Մեր լուծումները հասանելի են ցանկացած սարքի վրա՝ համակարգիչներ, պլանշետներ, և բջջային հեռախոսներ։

Համատեղելիություն

Անխափան աշխատում է տարբեր առաքման և վճարային համակարգերի հետ։

Հեշտությամբ ինտեգրվելով Ձեր համակարգերին՝ ապահովում է հարթ և անխափան աշխատանք։

Անվտանգ և հուսալի

Ամուր կողպեքներ և անվտանգության ժամանակակից համակարգեր։

Ապահովում ենք բարձր մակարդակի անվտանգություն՝ օգտագործելով առաջադեմ կոդավորման մեթոդներ։
Լոքերների նկար

Ճկուն սակագներ

Ընտրեք այն փաթեթը, որը լավագույնս համապատասխանում է ձեր բիզնեսի չափին։

Մենք առաջարկում ենք ճկուն սակագներ, որոնք հարմարեցված են ձեր բիզնեսի կարիքներին։

24/7 Հասանելիություն

Ձեր հաճախորդները կարող են ստանալ իրենց պատվերները ցանկացած ժամի։

Մեր լոքերները հասանելի են 24/7 ռեժիմով, ցանկացած ժամի՝ առանց սահմանափակումների։

Արագ և արդյունավետ

Ավելի քիչ ժամանակ ծախսեք առաքումների վրա և ավելի արագ սպասարկեք հաճախորդներին։

Օպտիմալացրեք առաքման գործընթացները և կրճատեք ժամանակն ու ծախսերը։

Ոլորտներ

Լոքերներ՝ ըստ կիրառման ոլորտների

Լոքերներ առաքման ծառայությունների համար.

Ապագայի առաքման ենթակառուցվածք՝ թվայնացված, օպտիմալացված, մշտապես հասանելի

  • Ինքնավարություն – լոքերների կառավարման համակարգի միջոցով ձեր կազմակերպությունը ստանում է իրական ժամանակի վիճակագրություն, մոնիթորինգ և վերահսկողություն
  • Տարածման ընդլայնում – հասանելիություն նույնիսկ այն բնակավայրերում, որտեղ մասնաճյուղեր չկան
  • Հաճախորդի վստահության բարձրացում – բարձր սպասարկման որակի և հարմարավետության շնորհիվ

Լոքերներ հյուրանոցների համար

Հարմարավետություն և անվտանգություն ձեր հյուրերի համար։ Ժամանակակից հյուրանոցներում լոքերները դարձել են անփոխարինելի լուծում։ Դրանք ապահովում են հյուրերի առավելագույն հարմարավետությունն ու ազատությունը՝ անկախ ժամանումից։

  • Վաղ ժամանում կամ ուշ մեկնում – Հյուրերը կարող են իրենց ճամպրուկներն ու անձնական իրերը պահել լոքերում մինչև "check in"-ը կամ "check out"-ից հետո՝ առանց անհանգստանալու անվտանգության մասին։
  • Բանալիների հանձնման և ստացման արդյունավետ միջոց – Բուտիկ հյուրանոցների և հոսթելների համար լոքերները հիանալի լուծում են՝ առանց անձնակազմի մասնակցության կազմակերպելու բանալիների փոխանցումը հյուրերին։
  • Անվտանգություն և վստահություն – Բոլոր իրերը պահվում են պաշտպանված տարածքում, իսկ կառավարման համակարգը թույլ է տալիս հյուրանոցին իրականացնել մոնիթորինգ և վերահսկողություն։
  • Հարմարավետ փորձառություն – Հյուրերը գնահատում են ազատության զգացումը, իսկ հյուրանոցը ստանում է լրացուցիչ վստահություն և բարձր վարկանիշ։

Տաք լոքերներ սննդի կետերի համար – արագ, հարմար և անվտանգ պատվերների ստացում

Տաք լոքերները նախատեսված են ժամանակակից սննդի կետերի համար՝ ապահովելով պատվերների պահպանություն և արագ ստացում առանց հերթերի։

  • Արագ և հարմարավետ ստացում – Առաքիչները կամ հաճախորդները կարող են պատվերը վերցնել առանց սպասելու, ընդամենը մի քանի վայրկյանում։
  • Ինքնասպասարկում – Նախապես օնլայն պատվեր գրանցելով՝ հաճախորդը ստանում է ծածկագիր կամ QR կոդ, որով անմիջապես բացում է իր լոքերը։
  • Կատարյալ լուծում առաքման ծառայությունների համար – Առաքիչները խնայում են ժամանակը և կարողանում են ավելի շատ պատվերներ մատակարարել։ .
  • Ժամանակակից և արդյունավետ սպասարկում – Հերթերի բացակայությունը բարձրացնում է հաճախորդի գոհունակությունը և բարելավում սննդի կետի հեղինակությունը։ .

Սառը լոքերներ – ժամանակակից լուծում սուպերմարկետների և խանութների համար

Սառը պահոց-լոքերները ապահովում են օնլայն պատվերների պահպանումը համապատասխան ջերմաստիճանում՝ դարձնելով գնումների գործընթացը արագ, հարմար և անվտանգ։

  • Սուպերմարկետներ – Գնորդի նախապես գրանցված օնլայն գնումները նախապատրաստվում են և պահվում լոքերում՝ թույլ տալով հաճախորդին ցանկացած պահի վերցնել պատվերը առանց հերթերի։
  • Կարճ աշխատանքային ժամ ունեցող կրպակներ – Հաճախորդը կարող է պատվերը վերցնել ոչ աշխատանքային ժամին, առանց խանութի բաց լինելու անհրաժեշտության։
  • Ծաղկի խանութներ – Սառը լոքերները դառնում են յուրօրինակ ցուցասրահ․ գնորդները կարող են տեսնել և անմիջապես վերցնել նախապես պատրաստված փնջերը։ .
  • Խմորեղենի խանութներ – Նույն սկզբունքով հնարավոր է առաջարկել պատրաստի տորթեր և քաղցրավենիքներ՝ պահպանելով դրանց թարմությունն ու գեղեցիկ տեսքը մինչև հաճախորդի ստացումը։
  • Հեշտ կառավարման համակարգ – Պատվերը ստանալու համար հաճախորդը ստանում է ծածկագիր կամ QR կոդ և ինքնուրույն բացում լոքերը։ .

Հաճախ տրվող հարցեր

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua. Duis aute irure dolor in reprehenderit

Non consectetur a erat nam at lectus urna duis?

Feugiat pretium nibh ipsum consequat. Tempus iaculis urna id volutpat lacus laoreet non curabitur gravida. Venenatis lectus magna fringilla urna porttitor rhoncus dolor purus non.

Feugiat scelerisque varius morbi enim nunc faucibus a pellentesque?

Dolor sit amet consectetur adipiscing elit pellentesque habitant morbi. Id interdum velit laoreet id donec ultrices. Fringilla phasellus faucibus scelerisque eleifend donec pretium. Est pellentesque elit ullamcorper dignissim. Mauris ultrices eros in cursus turpis massa tincidunt dui.

Dolor sit amet consectetur adipiscing elit pellentesque?

Eleifend mi in nulla posuere sollicitudin aliquam ultrices sagittis orci. Faucibus pulvinar elementum integer enim. Sem nulla pharetra diam sit amet nisl suscipit. Rutrum tellus pellentesque eu tincidunt. Lectus urna duis convallis convallis tellus. Urna molestie at elementum eu facilisis sed odio morbi quis

Կոնտակտներ

Կապ մեզ հետ

Հասցե

Հայաստան,Երևան, 11/1 Սմբատ Զորավար

Հեռ․

+374 95 900150

էլ․փոստ

info@pahoc.am

Loading
շնորհակալություն, Ձեր նամակը հաջողությամբ ուղարկվել է։